ԱՄՆ-ն պատրաստում են վերակառուցել Ադրբեջանի ռազմական օդանավակայաններից մեկը Ավղանստան ուղեվորվող ՆԱՏՕ-ի օդանավերի վերալիցքավորման համար: Ադրբեջանում Ամերիկայի դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ջոնաթան Հենիքի խոսքերով, այդ նպատակով հանրապետության պաշտպանության նախարարաության հետ բանակցություններ են տարվում: Ամերիկացի դիվանագետը նաեւ նշեց, որ մինչեւ ադրբեջանական կողմը չի ընտրել համապատասխան օդանավակայանը, այդ նպատակով կօգտագործվեն Բաքվի` Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանի հնարավորությունները, հայտնում է Day.az-ը:





