AM
26 Հուլիս 2006 - 12:34 AMT

The International Herald Tribune. Ադրբեջանին «հոլանդական հիվանդություն» է սպառնում

Այսօր Ադրբեջանի գլխավոր հարցն է. ի՞նչ անել այսպես կոչված «դրամային պատի» հետ, որը կսկսի աճել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով վառելիքի գնալուն զուգահեռ: Մի շարք դիտորդներ արդեն կանխատեսում են «հոլանդական հիվանդությունը», որի ժամանակ նավթի վաճառքից առաջացած շահույթի աճը երկրում ստեղծվող ապրանքները դարձնում է անմրցունակ ազգային փոխարժեքի ամրապնդման պատճառով, գրում է Թոմաս Գոլցը The International Herald Tribune-ում:

Նրա կարծիքով, Բաքվի համար ելք կլինի օտարերեկրյա եւ ազգային ներդրումները ուղղորդել ոչ վառելիքային սեկտոր եւ զբաղվել նոր հարուստների եւ անապահովության ու չքավորության եզրին գտնվող քաղաքացիների եկամուտների միջեւ եղած ճեղքվածքի խնդրի կարգավորմամբ:

«Ներկայումս, երբ ներդրողները, քաղաքացիներն ու նախկին երազողները տոնում են «ինչ-որ տեղ տանող խողովակի» կառուցման ավարտը, ապագա նավթային հարստության քաղաքական հետեւանքների հարցը բաց է մնում: Ես հուսով եմ, որ ներկայիս Ադրբեջանի առաջնորդները նոր ձեռքբերված նավթային հարստությունը կօգտագործեն ոչ միայն նոր հուսալի ընկերներ ձեռք բերելու, այլեւ կարեւոր սոցիալական խնդիրների լուծման համար, որոնցից տառապում է Կասպից ծովի ափին գտնվող երկիրը»,- գտնում է ամերիկացի մեկնաբանը: