ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է երաշխիքների տրամադրման օգտին, որ ոչ մի արտահանման եւ ներկրման հիմնադրամներ չօգտագործվեն Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման համար: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը, օրենսդիրները H.R. 5068 բանաձեւն են ընդունել, որում ասվում է, որ հարկատուների փողերը չեն օգտագործվի Հայաստանի առավել մեկուսացման համար, որն արդեն տառապում է երկկողմանի շրջափակումից` Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, ասվոփւմ է Պալատի կողմից ընդունված բանաձեւում: Փաստաթուղթը պաշտպանող կոնգրեսականներից Ջոզեֆ Քոուլին հայտարարել է, որ «Այդ միջոցները կաջակցեն Հարավային Կովկասի կայունությանը, այն դեպքում, երբ այդպիսի երկաթուղային նախագծի ֆինանսավորումը հակասում է ԱՄՆ-ի շահերին»: ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով, բանաձեւը կօգնի երաշխավորել, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Հայաստանի հարեւանների անազնիվ քաղաքականությանը: «Եկել է վստահության պահը, որ Հայաստանը դուրս չի մնա այս նախագծի իրագործումից եւս»,- հայտարարել է նա:





