AM
26 Հուլիս 2006 - 13:49 AMT

ՄԱՀ-ը բարձր է գնահատում համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ) մշտական ներկայացուցիչ Նիենկե Ա. Ումեսին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մտքերի փոխանակում տեղի ունեցավ ՄԱՀ եւ Հայաստանի միջեւ հաջողված համագործակցության վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցող Հայաստանում իր առաքելությունը ավարտող ՄԱՀ նախկին ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն բարձր գնահատեց ՀՀ կառավարության հետ համագործակցությունը` ընդգծելով, որ համատեղ մշակված բազմաթիվ ծրագրերը արդյունավետ են կյանքի կոչվում: Հյուրի խնդրանքով, նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: