AM
28 Հուլիս 2006 - 09:28 AMT

Վաղը Մեթյու Բրայզան կայցելի Ստեփանակերտ

Հուլիսի 29-ին Լեռնային Ղարաբաղ կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Այցի ընթացքում նախատեսվում է ամերիկացի համանախագահի հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հուլիսի 30-ին Մեթյու Բրայզան կվերադառնա Երեւան, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո ծառայությունը:

Նշենք, որ սա Մեթյու Բրայզայի առաջին այցն է տարածաշրջան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Հիշեցնենք նաեւ, որ 2006 թվականի հունիսի 26-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հանդիպումը Մեթյու Բրայզայի հետ, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդատվությունները Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում շարունակելու վերաբերյալ: