Սեպտեմբերի վերջին Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի գլխավոր դատախազը Երեւան կժամանի իր հայ գործընկեր Աղվան Հովսեփյանի հրավերով: «Արդեն կա դրական պատասխանը, եւ նորանշանակ գլխավոր դատախազը Հայաստան կայցելի մոտավորապես սեպտեմբերի 20-22-ին»,-նշել է Գ.Դանիելյանը:





