Մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող հայկական Ա-320 ավիալայների կործանման պատճառ են հանդիսացել անձնակազմի ոչ օրինաչափ գործողությունները վերջին 17 վայրկյաններին: Այդ մասին հուլիսի 28-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) նախագահ Արտեմ Մովսիսյանը: Ընդ որում, Մովսիսյանի խոսքերով, նրան հայտնի չեն օդաչունների նմանատիպ գործողությունների պատճառները, եւ դրանք անհրաժեշտ է ճշտել: «Մեզ դեռեւս հայտն չէ` ինչն է պատճառ հանդիսացել անձնակազմի ոչ օրինաչափ գործողությունների համար, եւ դա պետք է պարզել, քանի որ Ա-320-ի թռիչքի մոդելովորումը ցույց է տվել, որ մինչեւ վերջին 17 վայրկյանները չվերթը նորմալ ընթացք է ունեցել: Լայների անկումից 17 վայրկյան առաջ անձնակազմի գործողությունները ոչ օրինաչափ են դարձել»,- նշել է Հայաստանի ՔԱԳՎ ղեկավարը` ավելացնելով, որ Ա-320-ի ձայնային ինքնագրիչի վերծանումը ցույց է տվել, որ անձնակազմը չափազանց դժգոհ եւ նյարդայնացած է եղել դիսպետչերի գործողություններից, հայտնում է Regnum-ը:





