AM
28 Հուլիս 2006 - 13:51 AMT

Տարածաշրջանային հարցերի կարգավորումը կախված է տնտեսական կապերի զարգացումից

Տարածաշրջանային հարցերի կարգավորումը կախված է տնտեսական կապերի զարգացումից: Այդ մասին Երեւանում հայտարարել է թուրք փորձագետ Գյուլտեկին Բուրչուն: Նրա խոսքերով, Թուրքիան հակամարտող կողմերի միջեւ նման կապեր հաստատելու փորձ ունի: «Մենք ստեղծել ենք «Անկարա» տնտեսական ֆորումը` Թուրքիայի, Իսրայելի եւ Պաղեստիտնի մասնակցությամբ: Դա հաջող համագործակցություն էր ոչ միայն Իսրայելում, այլեւ Գազայի հատվածում: Նույնը կարելի է անել եւ Հարավային Կովկասում: Այս նախագծից մեր քաղած հիմնական դասն այն էր, որ պետք է փոքր քայլերից սկսել: Մենք չենք կարող սպասել, երբ կհաստատվի խաղաղությունը, սակայն այն կարելի է մոտեցնել` բիզնես-նախագծեր իրականացնելով»,- նշել է նա:

Թուրք փորձագետն ասել է, որ չնայած Մերձավոր Արեւելքն ու Հարավային Կովկասը տարբեր տարածաշրջաններ են, այս օրինակը կարելի է արդարացնել: «Մենք հիմա մտածում ենք` ինչպես օգտագործենք մեր փորձը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում»,- ընդգծել է Գյուլտեկին Բուրչուն: