AM
28 Հուլիս 2006 - 14:35 AMT

Սենատոր Ջեք Ռիդը Պետդեպարտամենտից պահանջում է բացատրել Ջոն Էվանսի ետ կանչման հետ կապված իրավիճակը

Սենտոր Ջեք Ռիդը չի պատրաստվում պաշտպանել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մինչեւ չստանա Ջոն Էվանսի ետ կանչման հետ կապված հարցերի պատասխանները: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), հուլիսի 26-ին Ռոդ-Այլենդից սենատորը գրավոր հարցում է հղել ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` պահանջելով բացատրել Ջոն Էվանսին ժամանակից շուտ ետ կանչելու հետ կապված իրավիճակը: Հարցման մեջ ասվում է. «Եթե «ցեղասպանություն» տերմինն ընդունված լիներ 1900-ական թվականներին, ապա նա իրավունք կունենա՞ր 1915 թվականի իրադարձությունները հենց ցեղասպնություն անվանել»:

Ռայսին ուղղված հարցերի շարքում սենատորը խնդրում է ճշտել` արդյոք գոյություն ունի Պետդեպարտամենտի գրավոր կամ բանավոր կարգադրություն` «ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու վերբարեյլ եւ ինչու, ըստ ԱՄՆ-ի քաղաքականության, Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը չի բնութագրվում այդ տերմինով: «Սենատի արտասահմանյան հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ Հոգլանդն ասել է, որ պարզապես ծառայում է նախագահին եւ պաշտպանում է նրա քաղաքականությունը»,- գրում է սենատոր Ռիդը: Նա նաեւ հիշեցրեց պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ «դեսպանները ծառայում են նախագահին եւ հետեւում են նրա քաղաքականությանը»: