AM
2 Օգոստոս 2006 - 13:44 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է ԱԳՆ ղեկավարներին առաջարկել անցկացնել բանակցությունների հերթական փուլը

Այսօր Փարիզում խորհրդակցություններ են կայանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ ներկա նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկի մասնակցությամբ: Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը տարածաշրջանային այցելություն կատարած ամերիկացի համանախագահը կհաղորդի իր գործընկերներին այցի արդյունքների մասին, ինչպես նաեւ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների հետագա քայլերը: Սպասվում է, որ միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանին եւ Էլմար Մամեդյարովին կառաջարկեն «Պրահայի գործընթացի» շրջանակներում բանակցությունների հերթական փուլն անցկացնել: