Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Բարեկամության շքանշան շնորհելու վերաբերյալ: Կաթողիկոսը, պարգեւատրվել է Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:





