AM
1 Սեպտեմբեր 2006 - 13:41 AMT

Մինչեւ 2006 թվականի վերջը Իրան-Հայաստան գազամնուղը կհանձնվի շահագործման

Իրան-Հայաստան գազամուղը կհանձնվի շահագործման մինչեւ 2006 թվականի վերջը: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Մոհամադ-Խադի Նեջաթ-Հոսեյնիյանը Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ բանակցությունների ժամանակ, որ կայացել են օգոստոսի 30-ին Երեւանում:

Առեւտրա-տնտեսական համագործակցության հայ-իրանական հանձնաժողովի ղեկավար Ա. Մովսիսյանի հետ բանակցությունների հիմնական թեման դարձավ էներգետիկ բնագավառում համագործակցությունը, հատկապես Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը:

Մոհամադ-Խադի Նեջաթ-Հոսեյնիյանը եղել է Հայաստանում երկօրյա աշխատանքային այցով, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակությունը, որ բաղկացած էր Իրանի նավթի, էներգետիկայի եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:

Հիշեցնենք, որ Մեղրիից Քաջարան ձգվող գազամուղի հայկական հատվածի երկարությունը կազմում է 71 կմ: 750 մմ տրամագծով խողովակատարը թույլ կտա օրական ներմուծել 2,8 մլրդ. խորանարդ մետր գազ, որը պետք է օգտագործվի Հայաստանի ներքին կարիքների համար: