Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման օրն ու վայրը ներկա դրությամբ դեռ որոշված չեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքերով, առաջիկա հանդիպումների անցկացման օրվա եւ վայրի հարցի շուրջ ճշգրիտ պայմանավորվածություններ չկան: «Ներկա դրությամբ շարունակվում են խորհրդատվությունները, որոնք կավարտվեն մոտ ապագայում»,- ասել է նա:
Նշենք, որ երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ-ների ղեկավարների հերթական հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի կեսերին Լոնդոնում կամ Փարիզում:





