AM
2 Սեպտեմբեր 2006 - 09:06 AMT

Ա. Ղուկասյանը հաստատել է ԼՂՀ պատսրատակամությունը Բաքվի հետ ուղիղ եւ կառուցողական երկխոսություն տանելու հարցում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը խիզախ իրավա-քաղաքական քայլ էր, որը ընդունվել է նախկին ԽՍՀՄ Սահմանադրության եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան, եւ ճակատագրական դարձավ Արցախի բազմադարյա պատմության մեջ: Այն արտացոլել է մեր ժողովրդի կամքը, ով ազատության եւ անկախության ճանապարհն էր ընտրել: Այդ մասին Ստեփանակերտում` ԼՂՀ հռչակման 15-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ընթացքում, հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ստեղծված պայմաններում անկախությունը Լեռնային Ղարաբաղի հայության պահպանման, նրա զարգացման եւ ծաղկման միակ ճանապարհն էր:

«Հիշեցնեմ, որ ԼՂՀ հռչակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի սահմաններից այն կողմ` Ադրբեջանի ՍՍՀ տարածքում, չէր մնացել եւ որեւէ հայ: Ադրբեջանական ղեկավարությունը մեկուսացրել էր Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհից` շրջապատելով եւ հետո շրջափակման մեջ վերցնելով ողջ շրջանը: Անցած 15 տարիները ողջ ակներեւությամբ հաստատել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի ընդունման անհրաժաշտությունն ու օրինաչափությունը»,- նշել է Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, ռազմական գործողությունների արդյունքում գրեթե ամբողջությամբ տապալավել էր երկրի տնտեսությունը, ոչնչացվել էր հանրապետության բնակարանային ֆոնդի կեսը, առողջապահության, կրթության եւ մշակութային օբյեկտներ: «Անհավասար արյունահեղ մարտերի ժամանակ այնպիսի իրադրություն ստեղծվեց, երբ Լեռնային Ղարաբաղի գրեթե կեսը հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայում: Պատերազմի տարիներին մահացել են հազրավոր մարդիկ` հայրենիքի պաշտպաններ եւ խաղաղ բնակչություն, շատերի անունները մինչ օրս գտնվում են անհայտ կորածների ցուցակներում: Եւ միայն մեր ժողովրդի, երկրի ղեկավարության ջանքերի, Հայաստանի եւ Սփյուռքի անհապաղ օգնության շնորհիվ հաջողվեց վերջ տալ պատերազմին` ստիպելով հակառակորդին նահանջել եւ զինադադար կնքել, որը ստորագրել է նաեւ պաշտոնական Ստեփանակերտը: Այդպիսով ադրբեջանական ղեկավարությունը փաստորեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղին` որպես հակամարտության լիիրավ կողմ, ինչից այսօր հրաժարվում է»,- նշել է ղարաբաղյան պետության ղեկավարը:

ԼՂՀ նախագահը ափսոսանք է հայտնել այն առումով, որ «Ադրբեջանի ղեկավարությունը գերադասում է գործել պատմական զարգացման տրամաբանությանն անհամապատասխան ձեւով, ինչը չի աջակցում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»: «Ղարաբաղյան հարցը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Պատերազմը միայն նոր կորուստներ եւ տառապանքներ կբերի երկու ժողովուրդներին: Կոչ եմ անում ադրբեջանական կողմին հրաժարվել ցնորական, ինքնակործան ռեւանշիստական մտադրություններից, եւ բոլոր հարցերը, որքան էլ դրանք բարդ լինեն, կարգավորել բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Արկադի Ղուկասյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ԼՂՀ քաղաքական ղեկավարության ջանքերն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանաի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարության գործընթացի անշրջելիությաւնը մենք դիտարկում ենք ոչ միայն մեր պետականության ամրապնդման համատեքստում, այլեւ որպես էական փաստ, որ աջակցում է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանում հնչող ռազմատենչ հայտարարությունները կարելի է բացատրել հարեւան պետությունում ժողովրդավարության բացակայությամբ: Եւ եթե կարգավորման գործընթացը ներկա փուլում հայտնվել է փակուղում, ապա դա տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի պատճառով, այլ Ադրբեջանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշման արդյունքում. նրանք մինչ այժմ չեն գիտակցել ժամանակակից աշխարհի իրաողությունները, եւ առաջվա պես հույս են փայփայում հարցը օտարների ձեռքերով կարգավորել»,- ասաց Արկադի Ղուկասյանը:

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն երկկողմանի փոխզիջումների հիման վրա, որոնց իրագործումը խիզախություն եւ քաղաքական կամք է պահանջում հակամարտության կողմերի ղեկավարներից: «Ցանկանում եմ հաստատել է ԼՂՀ պատսրատակամությունը Բաքվի հետ ուղիղ եւ կառուցողական երկխոսություն տանելու հարցում` առանց որեւէ նախնական պայմանների: Բանակցությունների այդպիսի ձեւաչափը ավելի բնական եմ համարում, քանի որ այն արտահայտում է հարցի էությունը»,- նշել է Արկադի Ղուկասյանը, հայտնում է Regnum-ը: