Լիբանանցի հայերի մի խումբ, մոտավորապես 100 մարդ, հիմնականում համալսարանի ուսանողներ, բողոքի ցույց են կազմակերպել Բեյրութում ՄԱԿ-ի առաքելության շենքի մոտ` բողոքելով Թուրքիայի եւ Իսրայելի համագործակցության դեմ, ինչպես նաեւ երկիր թուրք զինվորների ներմուծման դեմ: Ակցիայի ներկայացուցիչները համապատասխան բովանդակությամբ բաց նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, գրում է թուրքական Zaman թերթը:





