AM
2 Սեպտեմբեր 2006 - 10:17 AMT

Հոկտեմբերին կկայանա Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի հերթական նիստը

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի հերթական նիստը կկայանա հոկտեմբերին: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Ս. Սեիդովի խոսքերով, օրակարգում լինելու է ենթակոմիտեի ներկայացուցիչների Ադրբեջան առաջին այցի հարցը: Նիստի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի ղեկավար Ռասել Ջոնսթոնի կողմից Ադրբեջանը, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը այցելելու հարցը: Այցելությունը պետք է կայանա 2006 թվականի հոկտեմբերին, հայտնում է «Թրենդը»: