AM
4 Սեպտեմբեր 2006 - 09:05 AMT

Հաջորդ տարի Բաթումում կբացվի Հայաստանի հյուպատոսությունը

Հաջորդ տարի Բաթումում կբացվի Հայաստանի հյուպատոսությունը: Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն այդ հարցը քննարկել է Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լեվան Վարշալոմիձեի հետ: Հայ դիվանագետը հայտարարել է, թե այդ փաստը կդառնա երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների հաստատման եւ ընդլայնման եւս մեկ օրինակ: Սիլվանյանի խոսքերով, Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարությունները դրական են գնահատում այս հարցը, հաղորդում է GHN: