«ԵՄ մտնող 22 պետությունները խաղաղապահներ են ուղարկում Լիբանան, նույնը պետք է անեն նաեւ 22 մահմեդական պետությունները»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ստամբուլում: Նրա խոսքերով, մահմեդական երկրների համար անընդունելի չեզոք դիրքորոշումը մերձավորարեւելյան հակամարտությունում: Էրդողանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան պատմական պատասխանատվություն է կրում եւ նա չի կարող չմասնակցել տարածաշրջան խաղաղապահներ ուղարկելու գործընթացին, քանի որ պետք է յուրաքանչյուր քայլ օգտագործել Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու համար:
Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Արինչն ընդգծեց, որ տարածաշրջանը Թուրքիայի կարիքն ունի եւ նա պետք է ավելի ակտիվ դեր ունենա: «Մենք` թուրքական խորհրդարանի անդամներս, աջակցելու ենք երկխոսության յուրաքանչյուր հնարավորությանը»,- նշել է Արինչը, գրում է Zaman թերթը:





