«Ադրբեջանը չի ցանկանում վերսկսել Հայաստանի դեմ պատերազմը, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների կործանման դեպքում ստիպված կլինի տարածքների հարցի լուծման այլ ուղիներ փնտրել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի հետեւողական միջոցների դիմել ազգային զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար, եւ այդ ուղղությամբ տարվող քայլերից առաջինը ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծումն է, հայտնում է Day.az-ը:





