AM
5 Սեպտեմբեր 2006 - 13:37 AMT

Վարդան Օսկանյան. Բանակցությունները պետք է վարել, երբ արդյունք կա

Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը հնարավոր է այն ժամանակ, երբ կճշտվեն հիմնական կետերը, որոնցով կտարվեն բանակցությունները: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է վարել, երբ արդյունք կա եւ գործընթացի շարունակություն: «Հակառակ դեպքում, դրանք անիմաստ են: Բանը նրանում չէ, հանդիպումը Հայաստանին ձեռնտու է, թե` ոչ: Քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ճշտել հերթական փուլի թեման, վայրն ու օրը, Է. Մամեդյարովի հետ հանդիպում պետք չի»,- ընդգծել է Օսկանյանը:

Խոսելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հնչեցրած մի շարք հայտարարություններից` արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ պաշտոնական Երեւանը չի պատրաստվում մեկնաբանել Ինտերնետում հայտնվող բոլոր հաղորդագրությունները: