ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեյում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկման նախօրեին սենատոր Չարլզ Շումերը նամակ է հղել Ռիչարդ Հոգլանդին, որտեղ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահի վարչակազմի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում եւ կոչ է արել դիվանագետին պարզաբանել իր տեսակետն այդ հարցի շուրջ, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Իր ուղերձում Շումերը նաեւ մտահոգություն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանում ներկայիս դեսպան Ջոն Էվանսը ետ է կանչվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Ինձ մտահոգում է այն փաստը, որ ԱՄՆ Սենատը քննարկում է ձեր թեկնածությունն այդ պաշտոնի համար որպես Ջոն Էվանսին ետ կանչելու արդյունք, ինչը, հավանաբար, տեղի է ունեցել նրա հայտարարության հետեւանքով, որն, ըստ իս, շատ ճշգրիտ է նկարագրում Հայոց ցեղասպանությունը»,-նշվում է Չարլզ Շումերի նամակոմ:





