Չնայած բոլոր դժվարություններին, Թուրքիան չի բացի Հայստանի հետ սահմաննները եւ չի ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է ՄՄ իշխող կուսակցության պատգամավոր եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության անդամ Այդին Միրզազադեն: Նրա խոսքերով, հակառակ դեպքում, Թուրքիան կհրաժարվի իր պատմությունից, արմատներից եւ, որ ամենակարեւորն է, իր ազգային արժանապատվությունից:
Այդին Միրզազադեն համոզված է, որ Հայաստանի հետ սահմանների բացման հարցը քաղաքական եւ ոչ թե իրավական հարց է: Խորհրդարանի պատգամավորը հիշեցնում է, որ իր գոյության ողջ պատմության ընթացքում ԵՄ-ն իր ապագա անդամներից ոչ մեկին նման պահանջ չի ներկայացրել: «Իսկ այժմ բարձացվում են հարցեր, որոնք ավելի շատ գտնվում են պատմաբանների եւ գիտնականների իրավասությունում»,- գտնում է պատգամավորը:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ վերջին 14-15 տարիների ընթացքում Թուրքիան հստակորեն ապացուցել է Ադրբեջանի հետ իր եղբայրական հարաբերությունները: «Ճիշտ է բարեկամ երկրում կան որոշակի ուժեր, որոնք վայրկյանական շահի համար կարող են գնալ Հայաստանի հետ սահմանների բացմանը: Սակայն չեմ կարծում, որ Թուրքիայի որեւէ կառավարություն դիմի այդ քայլին»,- ենթադրում է խորհրդարանականը, գրում է «Էխո» թերթը:





