AM
8 Սեպտեմբեր 2006 - 08:44 AMT

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնի թեկնածուին

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությաւնների հարցով հանձնաժողովը հավանություն է տվել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ամերիակայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, Հոգլանդի թեկնածության օգտին քվեարկել են հանձնաժողովի 13 անդամ, իսկ նրան դեմ քվեարկել են 5 սենատորներ:

ԱՄՆ Սահմանադրության համաձայն, Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: