Իսրայելը հանել է երկու ամիս շարունակվող Լիբանանի օդային շրջափակումը, հայտնում է AFP-ն` հղում կատարելով իսրայելյան արտաքին հարաբերությունների գերատեսչության ներկայացուցիչ Մարք Ռեգեւին: Փարիզ-Բեյրութ չվերթն իրականացնող 150 ուղեվորներով առաջին ուղեվորական ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել լիբանանյան մայրաքաղաքի օդանավակայանում:
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Էղուդ Օլմերթի ներկայացուցիչը հայտարարել է, որ օդային շրջափակման հանումը առաջին քայլն է լիբանանյան ծովեզերքի վերահսկողությունը աստիճանաբար ՄԱԿ-ի ուժերին հանձնելու գործընթացում, հայտնում է Lenta.ru-ն: Նշենք, որ, ինչպես այսօր հայտարարել է իսրայելյան կառավարության ներկայացուցիչ Ասաֆ Շարիֆը, Իսրայելը կհանի նաեւ Լիբանանի ծովային շրջափակումը առաջիկա 48 ժամերի ընթացքում:





