Սեպտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում: Սեպտեմբերի 13-ին Լոնդոնում համանախագահներին կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաք0ին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման կարիք չկա: «Մենք այժմ համանախագահների հետ դիրքերի ճշտման, գաղափարների քննարկման կարիքն ունենք»,- նշել է նա:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որեւէ նոր առաջարկների վերաբերյալ, Է Մամեդյարովը նշել է, որ համանախագահների հետ աշխատանքը կշարունակվի նույն ուղղությամբ, որով եւ ընթացել է մինչեւ հիմա: «Մենք կփորձենք աշխատել հիմնական սկզբունքների վրա: Եւ ինձ հետաքրքիր է իմանալ հենց համանախգահների կարծիքը, ինչպիսի առաջարկություններ նրանք կանեն, ինչպես գտնել ուղի փոխզիջումների միջոցով, որպեսզի տեղաշարժ լինի»,- նշել է Է. Մամեդյարովը, հայտնում է «Թրենդը»:





