AM
9 Սեպտեմբեր 2006 - 10:18 AMT

Ֆրանսիան կոչ է անում կասեցնել բանակցությունները ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին կոչ է անում կասեցնել բանակցությունները ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ: Նրա խոսքերով, Թուրքիան չի կատարում իր պարտավորությունները, կապված Կիպրոսի օդային եւ ծովային նավահանգիստներից էմբարգոն հանելու վերաբերյալ: «Ես կոչ եմ անում դադարեցնել բանակցությունները, քանի որ Թուրքիան չի վավերացրել 2005 թվականին ստորագրված արձանագրությունն, ըստ որի պարտավորվում էր բացել Կիպրոսի նավահանգիստները»,-ընդգծել է Սարկոզին: Նա նաեւ նշել է, որ ԵՄ աշխարհագրական եւ քաղաքական քարտեզն ընդունված է եւ անդամակցությունը Եվրամիությանը բաց է Շվեյցարիայի, Նորվեգիայի եւ Բալկանների երկրների համար, հաղորդում է «Ֆրանս պրեսը»:
Նշենք, որ Նիկոլյա Սարկոզին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2007 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում: