AM
9 Սեպտեմբեր 2006 - 10:50 AMT

Ադրբեջանը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի մշակույթների երկխոսությանը

Սեպտեմբերի 13-15-ը Կարսում Գործարարների հայ-թուրքական միության եւ Կարսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կովկասի մշակութային փառատոնը»: Փառատոնը անց է կացվում «Մշակույթների երկխոսություն» կարգախոսով: Մինչդեռ, Ադրբեջանի ազգային ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը, որը միավորում է շուրջ 400 կազմակերպություններ, դիմել է Կարսի (Թուրքիա) քաղաքապետարանի ղեկավարությանը եւ մաշկույթի փառատոնի կազմակերպիչներին եւ կոչ արել հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից, որը «խախտում է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում եւ դարձել է սպառնալիքի մշտական աղբյուր տարածաշրջանի երկրների համար»: Այդ առնչությամբ ֆորումը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում չեղյալ հայտարարել փառատոնը, հաղորդում է «Թրենդը»: