Նյու Յորքը հարգանքի տուրք է մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերին, երբ Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված ահաբեկչական հարձակման արդյունքում զոհվեց գրեթե երեք հազար մարդ: Սգո օրը կսկսվի լռության րոպեով` ժամը 8-ն անց 46 րոպեին, երբ ահաբեկիչների կողմից գրավված առաջին ինքնաթիռը մխրճվեց զուրյգ աշտարակներից մեկը: Այնուհետեւ Նյու Յորքի բոլոր եկեղեցիներում կղողանջեն զանգերը: Այդ օրը կրկին կընթերցվեն Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների բեկորների տակ մնացած բոլոր այն անձանց անունները, ում ինքնությունն հաստատվել է: Երեկոյան ամայի հարթակի վրա, ուր նախկինում կանգնած էին Նյու Յորքի գործարար հզորությունը խորհրդանշող շենքերը, դեպի վեր կխոյանան լուսարձակների երկու հզոր ճառագայթները: Այժմ այդ կետն անվանում են «զրոյական նիշ», որտեղ արդեն սկսվել է 500 մետր բարձրությամբ «Ազատության աշտարակի» շինարարությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:





