AM
12 Սեպտեմբեր 2006 - 10:50 AMT

Իրանի հետ համագործակցությունը շահավետ է Հայաստանին

Իրանի ժողովուրդը շատ ջերմ է վերաբերվում հայ համայնքին եւ դրանում է Հայաստանի եւ Իրանի բարեկամական հարաբերությունների գլխավոր պատճառներից մեկը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը: Նրա խոսքերով, Իրանը շատ մեծ եւ հարուստ եկիր է եւ սերտ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերին:

Միեւնույն ժամանակ, Մեջլիսի նախագահը նշել է, որ խորհրդարանի ղեկավարների մակարդակով այցերը կխթանեն այն հարցերի կարգավորմանը, որոնք երբեմն իրենց լուծումը չեն գտնում միջպետական հարբերություններում: «Ես հուսով եմ, որ իմ առաջին այցը Հայաստան խթան կհանդիսասան ավելի արդյունավետ եւ բարեկամական հարաբերությունների զարգացման համար»,- ընդգծել է Ղոլամ Ալի Հադդադ Ադելը: