Կոսովոյի անկախության հռչակման դեպքում` Սերբիայի կամքին հակառակ, Ռուսաստանը այդ որոշման վրա վետո կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթվա վերջում արտասահմանցի գիտության գործիչների հետ հանդիպման ժամանակ Մոսկվայում: Ռուսաստանի նախագահի կարծիքով, Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է բացասաբար անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունների կարգավորմա վրա: «Մենք պետք է մտածենք այն մասին, ինչպիսի հետեւանքների կբերի տարածաշրջանում Կոսովոյի անկախության ճանաչումը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:





