AM
15 Սեպտեմբեր 2006 - 12:06 AMT

Ղարաբաղում խաղաղպահներ տեղակայելու տեխնիկական ծրագիրն արդեն գոյությու՞ն ունի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման նախագիծը գրեթե պատրաստ է: Խաղաղապահ կոնտինգենտը ծրագրվում է կազմել ԵՄ զինված ուժերի ներկայացուցիչներից, գրում է «Էխո» թերթը: Հարավային Կովկասի երկրներում Ֆինլանդիայի դեսպան Թերի Խակալի խոսքերով, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման նախնական ծրագրի գոյությունը բացառված չէ: «Դեռ բարդ է այդ մասին խոսել, քանի որ քաղաքական որոշում չկա: Նման գործողությունը բազմաթիվ դետալների ճշտում կպահանջեր: Այդ պատճառով բացառված չէ, որ արդեն հիմա խաղաղապահների տեղակայման նախնական նախագիծ կա»,- նշել է նա:

Իր հերթին, ադրբեջանցի քաղաքագետ եւ հասարակական ֆորումի ղեկավար Էլդար Նամազովը գտնում է, որ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման հարցի լուրջ քննարկումն այսօր դեռ վաղ է: «Այդ ուժերի տեղակայումը ենթադրվում է կատարել միայն Ադրբեջանի եւ Հայսաստանի միջեւ խաղաղ պայմանգրի կնքումից հետո: Հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման տեխնիկական ծրագիրն արդեն մշակված էր անցյալ դարի 90-ական թվականներին: Հաշվի առնելով, որ ռազմաճակատը այն ժամանակից մեծ փոփոխություններ չի կրել, կարելի է ենթադրել, որ խաղաղապահների տեղակայման ծրագիր արդեն վաղուց գոյություն ունի»,- հայտարարել է նա:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ հասարակայանության հետ կապի բաժնի ղեկավար Տաիր Թաղիզադեն նշել է, որ նույնիսկ եթե այսօր գոյություն ունի նման ծրագիր, ապա դրա մասին ոչինչ հայտնի չէ: