Լոնդոնում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ որեւէ առաջխաղացում չի գրանցվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Խաֆիզ Փաշաեւը: Նա նշել է, որ «կարելի է դրական համարել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նիստի օրակարգում սառեցված հակամարտությունների վերաբերյալ հարցի ընդգրկումը»: Դա կարող է կարեւոր լինել միջազգային հանրության ուշադրությունը այդ հարցին սեւեռելու տեսանկյունից, ընդգծել է Խ. Փաշաեւը: «Սակայն ես չեմ կարծում, որ դա կազդի հարցի կարգավորման վրա»,- ավելացրել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, հայտնում է «Թրենդը»:





