AM
18 Սեպտեմբեր 2006 - 09:59 AMT

Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը

Սեպտեմբերի 18-ին Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ եւ գիտնականներ: Բացելով միջոցառումը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ցանկացավ մասնակիցներին հաջող եւ արգասաբեր աշխատանք: Համաժողովի բացմանը ելույթ ունեցան ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Համաժողովի օրակարգի հիմնական հարցը կլինի 21-րդ դարում Հայաստանի ռազմավարության մշակումը: Ընդլայնված նիստի ընթացքում, որի կարգախոսն է` «Նոր պատասխաններ հին հարցերին` հայերը 21-րդ դարում» նախատեսվում է նոր տեսական մոտեցումների քննարկում մշակույթի եւ ինքնագիտակցության տարրերի հնարավոր կիրառաման նպատակով ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը, հասցեագրված օգնությանը ֆերմերներին: Համաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը: