AM
18 Սեպտեմբեր 2006 - 10:08 AMT

Մերձդնեստրի բնակչության 97,1 տոկոսը քվեարկել է անկախության օգտին

Մերձդնեստրի չճանաչված հանրապետության բացառիկ մեծամասնությունը քվեարկել է նրա անկախության եւ հետագայում Ռուսաստանին միանալու օգտին: Ըստ նախնական տվյալների, սեպտեմբերի 17-ին կայացած հանրաքվեի ընթացքում, այս հայեցակարգի օգտին արտահայտվեց ընտրողների 97,1 տոկոսը: Մոլդովայի կազմում ընդգրկվելու օգտին է արտահայտվել քաղաքացիների 3,4 տոկոսը: Հարցերը, որոնք առաջարկվել են Մերձդնեստրի բնակիչներին հանրաքվեի ժամանակ, հետեւյալ կերպ էին հնչում.«Դուք հավանություն տալի՞ս եք Մերձդնեստրի մոլդավական հանրապետության անկախության կուրսին եւ հետագայում նրա ազատ միավորմանը Ռուսաստանի Դաշնությանը» եւ «Հնարավոր համարու՞մ եք հրաժարվել Մերձդնեստրի մոլդավական հանրապետության անկախությունից հետագայում Մոլդովա Հանրապետության կազմի մեջ մտնելով», հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: