Վերանորոգման աշխատանքները Վերին Լարս անցակետում կավարտվեն երկու շաբաթ անց, հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի ներկայացուցիչները նրան վստահեցրել են, որ վերանորոգման աշխատանքներն անցակետում կավարտվեն երկու շաբաթից եւ այդ անցակետը կբացվի: Ռուսական կողմը փակել էր վրաց-ռուսական սահմանի այդ միակ օրինական կետը հուլիսի 8-ին, ինչը պատճառաբանվել էր այստեղ վերանորոգման աշխատանքներ անցկացնելու անհրաժեշտությամբ:





