AM
18 Սեպտեմբեր 2006 - 14:32 AMT

Եվրոպան չի ճանաչել Մերձդնեստրում կայացած հանրաքվեն

Եվրոպական միությունը չի ճանաչում սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրում կայացած հանրաքվեի արդյունքները: Ավելի վաղ ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն բազմիցս հայտարարում էին, թե աննպատակահարմար են համարում հանրաքվեի անցկացումը ՄՄՀ-ում: ԵԱՀԿ նախագահ Կարել դե Գուխտը հայտարարել է, թե «Մերձդնեստրում կայացած հանրաքվեն ավելի կբարդացնի իրադրությունը տարածաշրջանում», հաղորդում է Ինտերֆաքսը, հղում անելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պյետրո Պետրուչչիի հայտարարության վրա: