Բուլղարիայի նախագահի թեկնածու Վոլեն Սիդերովը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Թուրքիայից պահանջելու է $10 միլիարդ, որոնք նա պարտք է Բուլղարիային: Նա նաեւ նշել է, որ կարգելի երկրի հիմնական թուրքական կուսկացության (Թուրքերի իրավունքի եւ ազատության շարժման կուսակցություն) գործնեությունը: Սիդերովը հանդիսանում է Բուլղարիայի ծայրահեղական ազգայնամոլական կուսակցության (ATAKA) առաջնորդը:
Նա հանդես է գալիս Թուրքիայի դեմ իր նախագահական կամպանիայի ամենասկզբից: Վոլեն Սիդերովը պնդում է, որ 1913 թվականից Թուրքիան Բուլղարիային $10 մլրդ. է պարտքը, «Ազգայնամոլան եւ պատասխանատու կառավարությունը կփոխարինի ներկա կառավարությանը, որը հակաբուլղարական քաղաքականություն է վարում»,- ասել է Բուլղարիայի նախագահի թեկնածուն, գրում է Hurriet-ը: Նշենք, որ Բուլղարիայի նախագահի ընտրությունները կկայանան մեկուկես ամսից:





