AM
19 Սեպտեմբեր 2006 - 12:03 AMT

Թրքալեզու աշխարհը պատրաստվում է կարգավորել Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հարցը

«Թրքալեզու աշխարհը կշարունակի քայլեր ձեռնարկել Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերի կարգավորման համար»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Անտալիայում անցնող թրքալեզու երկրների 10-րդ նիստի ժամանակ: Նրա խոսքերով, «այս հարցում թրքալեզու աշխարհը մինչեւ այսօր համատեղ քայլեր է ձեռնարկել եւ այդ քայլերը կշարունակվեն հետագայում եւս»: «Անհրաժեշտ է համատեղ քայլեր ձեռնարկել Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում»,- ընդգծել է Էրդողանը, գրում է Zaman-ը: