AM
20 Սեպտեմբեր 2006 - 10:16 AMT

Ֆրանսիայի սոցիալիստները Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիացի սոցիալիստների առաջարկով, Եվրախորհրդարանի 25-28 սեպտեմբերին ծրագրված նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Թուրքիային վերաբերող հինգ հարց: Դա Եվրոպայում Թալեաթ-փաշա շարժման հերքումն է եւ թուրքական կառավարության կողմից այդ շարժման վերացումը, Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Բացի այդ, Եվրախորհրդարանում Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ստորագրված շջանակային արձանագրության շրջանակներում բանակցությունների երկարաձգման համար որպես նախապայման առաջ կքաշվի Հայող ցեղասպանության ճանաչումը: Ֆրանսիացի սոցիալիստները նաեւ պահանջում են փաստաթղթի նախագծում ըդնգրկել Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության դիտավորյալ չճանաչման կետ, հայտնում է ԱՊԱ-ն: