Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Իր ուղերձում Ա.Լուկաշենկոն գոհունակությամբ նշել է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները բնութագրում են փոխըմբռնումը, վստահությունը եւ ակտիվ համագործակցությունը, եւ համոզվածություն է հայտնել, որ հետագայում եւս հայ-բելառուսական եղբայրական կապերը կզարգանան, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:





