AM
21 Սեպտեմբեր 2006 - 10:15 AMT

Էմոմալի Ռահմոնովը խաղաղություն եւ բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը ուղերձ է հղել իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանին, շնորհավորելով նրան Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Հեռագրում Ռահմոնովը նշել է, որ «Տաջիկստանը գնահատում է ավանդական բարեկամական հարաբերությունները, որ ձեւավորվել են մեր երկրների եւ ժողովրդների միջեւ եւ մտադիր է բոլոր ջանքերը գործադրել դրանք ամրապնդելու եւ զարգացնելու համար»: Նա նաեւ իր լավագույն բարեմաղթանքներն է հղել իր գործընկերոջը Հայաստանի պետական անկախության վերականգնման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Վերջում Տաջիկստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է առողջություն, երջանկություն եւ հետագա հաջողություններ, իսկ հայ ժողովրդին` խաղաղություն եւ բարգավաճում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: