AM
21 Սեպտեմբեր 2006 - 11:09 AMT

Ջավախքում կկանգնեցվի գեներալ Գուրգեն Դալիբալթայանի հուշարձանը

Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի շրջանում (Ջավախք) սկսվել են գեներալ-գնդապետ, խորհրդային բանակի գեներալ եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասնակից, այժմ Հայաստանի նախագահի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանի հուշարձանի կանգնեցման աշխատանքները: 2006 թվականին լրանում է գեներալ Գուրգեն Դալիբալթայանի 80 տարին, որը ծնունդով Ախալքալաքի շրջանից է: Ըստ եղած տեղեկությունների, հուշարձանի հեղինակը Լեւոն Մկրտչյանն է: Հուշարձանի բարձրությունը կկազմի 8 մետր, դեմքով այն շրջված կլինի դեպի Արեւմտայն Հայաստան, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: