AM
21 Սեպտեմբեր 2006 - 12:16 AMT

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, իր ուղերձում ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար միշտ եղել է եւ մնում է հուսալի բարեկամ եւ դաշնակից, դարավոր պատմական ավանդույթները միավորում են երկրները: «Մեզ միավորում են բազմադարյա համագործակցության ավանդույթները, մշակութային եւ հոգեւոր սերտ կապերը: Վստահ եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական համագործակցության եւ դաշնակցության հետագա խորացման ամբողջական փոխըմբռնման հունով»,- ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում: