AM
21 Սեպտեմբեր 2006 - 14:55 AMT

ՆԱՏՕ ԽՎ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով ենթակոմիտեի ղեկավարը կայցելի տարածաշրջան

Հոկտեմբերի 16-18 Ադրբեջանում այցով կգտնվի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով ենթակոմիտեի ղեկավար Ֆրան Կուկը: Այդ մասին հայտանել է Միլլի մեջլիսի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Զախիդ Օրուջը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ կունենա Պաշտպանության նախարարությունում եւ Միլլի մեջլիսում, որոնց ընթացքում կքննարկվեն բանակի կառուցման, ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման եւ այլ հարցեր: Նշենք, որ տարածաշրջան այցի ընթացքում Ֆ. Կուկը կլինի Վրաստանում եւ Հայաստանում: