AM
22 Սեպտեմբեր 2006 - 15:00 AMT

Բաքվի հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Բաքվում ընթանում են հայկական եկեղեցին գրադարանի վերածելու եւ այնտեղ նախագահի գրքերը տեղադրելու նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը: Նրա խոսքերով, վերջերս նախագահ Իլհամ Ալիեւը այցելել էր եկեղեցի եւ հետաքրքրվել նրա գործունեությամբ: «Առաջարկներ եղան այն վերածել գրադարանի: Ըստ իս, Աստծո տուն համարվող եկեղեցում միշտ էլ պետք է գիտությունը զարգանա եւ գրքեր լինեն, եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա»,-ասել է Գարաեւը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: