AM
25 Սեպտեմբեր 2006 - 09:20 AMT

Ջավախքում ընդհարում է տեղի ունեցել վրացիների եւ հայերի միջեւ

Բակուրիանի (Վրաստան) տանող մայրուղու վրա ընդհարում է տեղի ունեցել Վրաստանի շրջան հանդիսացող Սամցխե-Ջավախքում բնակվող երկիտսասարդ հայերի եւ վրացի զինվորականների միջեւ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի հատվածներից մեկը պաշտպանող 6 վրացի զինվորականները կանգնեցրել են «Օփել» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է 22-ամյա Վլադիմիր Մուրադյանին: Փաստաթղթերը ստուգելու ժամանակ, հայտնաբերելով, որ ավտոմեքենայում գտնվողները հայեր են, ովքեր վրացերեն չեն խոսում, զինվորականներն սկսել են ծաղրել եւ անպատվել նրանց: Վիճաբանություն է սկսվել զիվորների եւ մեքենայում գտնվող 23-ամյա Արտյուշ Իրացյանի եւ Հովհաննես Ամբարցումովի միջեւ: Զինվորները նույնիսկ սկսել են զենքով սպասռնալ հայերին: Համոզվելով, որ վրացի զինվորականներին անհնարին է ստիպել իրենց հանգիստ թողնել` «Օփելում» գտնվող վարորդն ու իր ուղեւորները վերադարձել են Տաբացխուրի գյուղը, հայտնում է «Ա-Ինֆոն»: