AM
25 Սեպտեմբեր 2006 - 11:32 AMT

Սենատոր Բարակ Օբաման Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է համարում

Իլինոյս նահանգի սենատոր Բարակ Օբաման հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին եւ կոչ է արել թուրքական կառավարությանը վերջ տալ Հայոց ցեղասպանության հերքման կամպանիային: Նահանգի ավելի քան 200 բնակիչ հավանություն են տվել սենատորի հայտարարությանը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Բարակ Օբաման Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի ամենաահավոր ողբերգությունը` իրականացված Թուրքիայի կառավարության կողմից: Նա նաեւ ընդգծել է, որ պետք է սկսել ճիշտը խոսել, ինչը մի շարք կառույցներում խանգարում է մարդկանց կարիերային: ANCA-ն նաեւ շնորհակալություն է հայտնել սենատորին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ուղղված նամակի համար ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի առնչությամբ: