AM
26 Սեպտեմբեր 2006 - 10:55 AMT

Թուրքիայի համառությունը Հայաստանի հետ սահմանը փակ պահելու հարցում իրատեսական քաղաքականության դրսեւորում չէ

Ի տարբերություն այլ երկրների, որտեղ սահմանները փոխգործակցության ու գործունեության կետեր են հանդիսանում, սահմանները Հայաստանի արեւելքում ու արեւմուտքում շարունակում են փակ մնալ: Արդյունքում տուժում է տարածաշրջանային տնտեսական զարգացումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սակայն Թուրքիայի պարագայում ավելին է տուժում, քան միայն մեր տնտեսությունները: Մեր երկու ժողովուրդների միջեւ երկխոսությունն է տուժում: Թուրքիայի համառությունը սահմանները փակ պահելու հարցում, ուղիղ հարաբերություններն ու հաղորդակցությունը կանխելու հարցում սառեցնում է անցյալի հիշողությունները` նոր փորձառություններ ձեռք բերելու փոխարեն, որը նոր հիշողություններ կկերտեր: Մենք շարունակում ենք հույս տածել, որ Թուրքիան կգիտակցի, որ հարաբերություններն արգելափակելը մինչեւ ներդաշնակություն ու փոխադարձ ընմռնում ձեւավորվի, իրատես քաղաքականություն չի ներկայացնում իրենից: Հակառակը, դա աճող համաշխարհային նշանակության տարածաշրջանում ու ժամանակներում տարածաշրջանային համագործակցությամբ առաջ գնալու պատասխանատու քաղաքականությունից խուսափել է: