Եվրախորհրդարանի այսօր մեկնարկած լիագումար նիստում կքննարկվի Եվրամիության անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ, որի հեղինակն է եվրոպացի պատգամավոր Քամիել Յոռլինգսը: Զեկույցի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին: Թուրքական աղբյուրները հաղորդում են, որ ակնկալվում է, թե զեկույցից կհանվի կետը, որով Թուրքիայից պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` որպես Եվրամիությանն անդամակցելու նախապայման: Զեկույցի նախնական տարբերակում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը բացակայում էր, սակայն ընդգրկվեց Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում քննարկումների ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





