AM
27 Սեպտեմբեր 2006 - 10:31 AMT

Դմիտրի Ֆուրման. Ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարները մշուշոտ են

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները շատ մշուշոտ են, անկախ նրանից, թե ով ում հետ է հանդիպում կամ չի հանդիպում: Այդ մասին հայտարարել է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ֆուրմանը: Նրա խոսքերով, բոլորովին պարտադիր չէ, որ բանակցությունների արդյունավետությունը կապված լինի նրա հետ, թե ինչպես են միմյանց վերաբերվում բանակցող կողմերը: «Կարելի է հաջողված բանակցությունների բազում օրինակներ բերել այնպիսի երկրների ներկայացուցիչների միջեւ, որոնց բնակչությունը վատ էր տրամադրված իրար հանդեպ, թեկուզ Սադաթի եւ Բեգինի քեմփ-դեւիդյան համաձայնագիրը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այժմ եւ մոտ ապագայում չարժե արդյունքներ ակնկալել հայ-ադրբեջանական բանակցություններից»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, Եվրոպայի ինստիտուտի տնօրենը նշել է, որ ՎՈՒԱՄ-ը կարող է լինել սառեցված հակամարտությունների կարգավորմանը նպաստող գործոն: «Սակայն դրանք իրենց լուծումը կստանան միայն հեռավոր ապագայում»,-ընդգծել է Ֆուրմանը, հաղորդում է Day.az-ը: